«Գերիների և անհայտ կորածների խնդրին ևս անդրադարձ կա քառակողմ հայտարարության մեջ»․ Փաշինյան
«Գերիների և անհայտ կորածների խնդրին ևս անդրադարձ կա քառակողմ հայտարարության մեջ»․Այս մասին ասում է Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը և ստորագրված փաստաթղթին։

Նիկոլ Փաշինյանի խոսքով Ադրբեջանի ստորագրությունը չկա այդ փաստաթղթի մեջ, սակայն  արևմտյան տիրույթում ձևավորվել է պաշտոնական ըմբռնում, որ Գրանադայում ստորագրված փաստաթուղթը պետք է լինի հիմքը ապագա խաղաղ կարգավորման․ «Երբ մենք դելիմիտացիայի հիմքում դնում ենք կոնկրետ քարտեզներ, ապա արձանագրվում են սահմանների խախտումները ու դա նշանակում է որ դելիմիտացիայի հիմքով պետք է վերացվեն սահմանների խախտումները»։