Պուտինին քննադատած ռուս բլոգերին ուղարկել են հոգեբուժարան

Իշխանամետ բլոգեր և տեղեկատու Իլյա Ռեմեսլոն, որը հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կոշտ քննադատությամբ, հոսպիտալացրել են Սանկտ Պետերբուրգի Սկվորցով-Ստեպանովի անվան թիվ 3 հոգեբուժարան: Այս մասին հայտնել են Z-բլոգերները: Հիվանդանոցի տեղեկատու բաժինը «Ֆոնտանկայի» թղթակցին հաստատել է, որ նրանք ունեն նման հիվանդ:


Լրատվամիջոցները գրում են, որ մարտի 19-ի առավոտից Ռեմեսլոն, որը նախորդ օրը մի շարք հարցազրույցներ է տվել, դադարել է պատասխանել հեռախոսազանգերին և արդեն մի քանի ժամ է՝ չի հայտնվել սոցցանցերում: