Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ-Սուդանիի հետ բանակցություններում նշել է, որ անհրաժեշտ է լուծել հարցը Պաղեստին ինքնիշխան պետության ստեղծմամբ։
Նա նշել է, որ Վաշինգտոնի գործողությունները, որոնք փորձում են մենաշնորհել կարգավորումը Մերձավոր Արևելքում, հաշվի չեն առել «պաղեստինյան ժողովրդի արմատական շահերը»։
«Ես առաջին հերթին նկատի ունեմ Պաղեստինի անկախ ինքնիշխան պետության ստեղծման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների իրագործման անհրաժեշտությունը»,- պարզաբանել է ՌԴ նախագահը։