ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես վերացրել է ամբողջ աշխարհում ռուսական նավթի գնումների նկատմամբ պատժամիջոցները: Այս միջոցը կգործի մինչև ապրիլի 11-ը և կվերաբերի արդեն ծովում գտնվող նավթին։
Ինչպես
հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ժամանակավոր թույլտվությունը հնարավորություն
կտա երկրներին գնել արդեն ճանապարհին գտնվող ռուսական նավթ՝ Իրանի հետ պատերազմի
պայմաններում շուկաները կայունացնելու համար։
Նրա խոսքով՝
այս միջոցը կարճաժամկետ է ու կրում է նեղ
մասնագիտացված բնույթ և Ռուսաստանին էական ֆինանսական օգուտներ չի բերի, քանի որ
այն իր հիմնական եկամուտը ստանում է էներգառեսուրսների հարկերից: Բեսենթը նաև նշել
է, որ Թրամփի էներգետիկ քաղաքականությունը հանգեցրել է ԱՄՆ-ում նավթի և գազի
ռեկորդային ձեռք բերման: