Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թեհրանի հայկական թաղամասին հրթիռային հարված է հասցվել, հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանատունը։
Ամերիկա-իսրայելական հարվածի է ենթարկվել
Մաջիդիե հին հայկական թաղամասի բնակելի շենքը։ Վերջին տեղեկություններով՝ հարվածի
հետևանքով զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ մնացել են փլատակների տակ։ Կա
չհաստատված տեղեկություն, որ մի երեխա վիրավորվել է:
Դեսպանատունը հաղորդում է, որ Մաջիդիեն
Իրանի մայրաքաղաքի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր ակտիվ
կյանքով և ենթակառուցվածքներով, դրա
ձևավորման և զարգացման գործում նշանակալի դեր են խաղացել իրանահայերը։