Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանը կշարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ հարվածներ
հասցնել տարածաշրջանի երկրներին կամ հակամարտության մեջ մտնել նրանց հետ։ Միայն բազաները,
որոնցից հարձակումներ են իրականացվում մեր տարածքի վրա, կվնասվեն ինքնապաշտպանության
իրավունքի շրջանակներում»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։