Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի
ցորենի նոր խմբաքանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 1023 տոննա ցորեն՝
11 վագոն։
Գնացքը մարտի 11-ին Բալաջարի երկաթուղային կայարանից
կուղևորվի Վրաստան, որից հետո՝ Հայաստան։
488 տոննա ընդհանուր քաշով ցորենի նախորդ խմբաքանակը
տեղափոխվել էր մարտի 9-ին։