Թուրքիայի օդային տարածք արձակված հրթիռները իրանական ծագում չունեն. Փեզեշքիանը՝ Էրդողանին

Թուրքիայի նախագահ Էրդողանի և Իրանի նախագահ Փեզեշքիանի միջև կայացել է հեռախոսազրույց:

 

Թուրքական հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը ընդգծել է դիվանագիտության համար դուռը բացելու անհրաժեշտությունը և նշել, որ Թուրքիան ջանքեր է ներդնում այդ նպատակին հասնելու համար։

 

Հայտարարելով, որ Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի դեմ անօրինական հարձակումներին, ինչպես նաև Իրանի կողմից տարածաշրջանի եղբայրական երկրների դեմ հարվածներին՝ Էրդողանը նշել է, որ եղբայրական երկրների վրա հարձակումները ոչ մեկին օգուտ չեն տալիս, և այդ ամենը պետք է դադարեցվի։

 

Էրդողանը նշել է, որ Թուրքիան զգում է հակամարտության բացասական ազդեցությունը, որում ինքը կողմ չէ, և ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքը խախտելը, ինչ պատճառով էլ որ դա լինի, չի կարող արդարացվել, և որ Թուրքիան կշարունակի կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները նման խախտումների դեմ։

 

Փեզեշքիանը, իր հերթին, հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածք մտած հրթիռները իրանական ծագում չունեն, և այս հարցը մանրակրկիտ կհետաքննվի։