Կոբախիձեն շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձի տեքստը հրապարակվել է կառավարության  կայքում։


«Վրաստանը մեծ նշանակություն է տալիս մեր երկրների և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերությանը։ Իրանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում», - ասել է Կոբախիձեն իր շնորհավորական նամակում։


2026 թվականի մարտի 8-ին Մոջթաբա Խամենեին Իրանի փորձագետների ժողովի անդամների կողմից նշանակվել է Իրանի Գերագույն առաջնորդ։


Մոջթաբա Խամենեին նախկին Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի երկրորդ որդին է, որը սպանվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների արդյունքում։