Քաղաքացիակենտրոն լրատվություն
Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբուլլազադեն կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ երկրի օդային տարածքում տեղի ունեցած հերթական միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով գերատեսչության աղբյուրին։
Նշվում է, որ դիվանագետին է փոխանցվել Անկարայի մտահոգությունը՝ Թուրքիայի ուղղությամբ ևս մեկ բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ, որը խոցվել է երկրի օդային տարածքում։