Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածք արձակված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից, որ տեղակայված են Արևելյան Միջերկրական ծովում, հաղորդում է CNN Türk-ը։
Թուրքիայի
նախագահի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը
հայտարարություն է տարածել Իրանից արձակված բալիստիկ հրթիռի հետ կապված միջադեպի ֆոնիհն։
Նա
ընդգծել է, որ Անկարան ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը և արդեն գործի է դրել
անհրաժեշտ անվտանգության միջոցներ։ Նրա խոսքով՝ պետական կառույցները գործում են
լիակատար համակարգվածությամբ, իսկ Թուրքիայի օդային տարածքն ու սահմանները
պաշտպանելու կարողությունները գտնվում են «ամենաբարձր մակարդակի վրա»։
Դուրանը
նաև կոչ է արել բոլոր կողմերին, նախևառաջ Իրանին, զերծ մնալ գործողություններից,
որոնք կարող են սպառնալիքի տակ դնել տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղ բնակչության
անվտանգությունը։ Նա նշել է, որ չափազանց կարևոր է թույլ չտալ հակամարտության
հետագա էսկալացիա և ընդլայնում։