Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի հնարավոր պատասխան քայլերը կուղղվեն տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին և օբյեկտներին։
«Իրանը և մեր արաբ եղբայրները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ բարեկամության, հարգանքի և փոխադարձ վստահության մթնոլորտում։ Ամերիկացի ագրեսորները մեր բարեկամ արաբական երկրների հողերն օգտագործում են երեխաների և անմեղ քաղաքացիների վրա հարձակվելու համար, սակայն Իրանի պատասխանը, անկասկած, կուղղվի ԱՄՆ բազաներին և օբյեկտներին»,– նշել է Արաղչին։
Նա ընդգծել է, որ Իրանը չի դիտարկում արաբական երկրներին որպես հակառակորդներ և նրանց հետ հարաբերությունները բնութագրել է որպես պատմականորեն բարեկամական։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ցանկացած հարձակման դեպքում պատասխան քայլերը կլինեն ուղղված այն ուժերի դեմ, որոնք անմիջականորեն ներգրավված են գործողություններում։