ԱՄՆ-ն դատապարտում է Իրանի կողմից Նախիջևանի դեմ իրականացված ԱԹՍ-ների հարձակումները

Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է մարտի 5-ին Իրանի կողմից Նախիջևանի դեմ իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և լիակատար համերաշխություն հայտնում Ադրբեջանի ժողովրդին։ Այս մասին ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։


«Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը և շուտափույթ ապաքինում մաղթում հարձակման հետևանքով տուժածներին», — նշված է հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք, որ երեկ՝ 2026 թվականի մարտի 5-ին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ. Մեկ անօդաչու սարք հարվածել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքին՝ պատճառելով նյութական վնաս։ Մեկ այլ սարք ընկել է Շաքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։ Հարձակման հետևանքով չորս մարդ ստացել է վնասվածքներ։