Փաշինյանն իսկական առաջնորդի տեսք ուներ. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած  աշխատանքային այցին։


Վրաստանի նախկին նախագահի դիտարկմամբ՝ կարևոր է եղել հատկապես Փաշինյանի արած հայտարարությունների տոնը:


 


«Նա ընդգծեց Վրաստանի և Հայաստանի համատեղ շարժման կարևորությունը դեպի ԵՄ, ինչպես նաև ընդգծեց անկախ արտաքին քաղաքականության անհրաժեշտությունը։ Դրանցից ոչ մեկը չի համապատասխանում Վրաստանի ներկայիս կուրսին։


Փաշինյանն իսկական առաջնորդի տեսք ուներ, իսկ նրա կոլեգան՝ լիակատար ոչնչության»,-  նշել է Վրաստանի նախկին նախագահը։