Եվրամիությունը կվերանայի Պաղեստինին հատկացվող օգնության բոլոր նախագծերը
Եվրամիությունը կվերանայի Պաղեստինին հատկացվող աջակցության ամբողջ փաթեթը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին՝ հավելելով, որ այդ օգնության  բոլոր նախագծերը կվերանայվեն։

«Որպես պաղեստինցիների ամենամեծ դոնոր՝ Եվրահանձնաժողովը, սկսում է 691 միլիոն եվրոյի զարգացման աջակցության ամբողջ փաթեթի վերանայումը: Բոլոր վճարումները կդադարեցվեն»,- նշված է նրա գրառման մեջ։