Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Եվրոպայից հետ են բերում այնտեղ բնակվող հարյուրավոր իսրայելցիների՝ իրենց պահեստազորայինների շարքերը համալրելու համար:
Սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ արտակարգ տեղափոխմանը մասնակցություն են ունեցել «Հերկուլես» ինքնաթիռները։ Չի հստակեցվում, թե եվրոպական որ երկրներից են ժամանելու պահեստազորայինները։