Ադրբեջանը Իրանից սպասում է Նախիջևանի վրա հարձակման հետաքննության արդյունքներին. Բայրամով

Երեկ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացվել են անօդաչուներով հարձակումներ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա, որի հետևանքով տուժել է չորս մարդ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։


Բայրամովը նշել է, որ դա անընդունելի է. «Ադրբեջանական պետության դիրքորոշումը երեկ հաղորդվել է, Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, տեղեկացվել է մեր սպասումների մասին։ Բոլորը կարողացել են լսել մեսիջները, որ երեկ Անվտանգության խորհրդի նիստում հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Իրանական կողմը հետաքննություն է խոստացել  այս հարցով, և մենք մոտակա ժամանակներս սպասում ենք այդ հետաքննության արդյունքներին»։