Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալլասը դատապարտել է իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ադրբեջանի վրա։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Կալլասն Իրանի գործողություններն անվանել է անընդունելի։
«Իրանական անօդաչուների հարձակումները Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա բացարձակապես անընդունելի են։ Այս հարձակումները Իրանի կողմից իրականացվող հետագա էսկալացիա են և մեծացնում են պատերազմի՝ Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս գալու հավանականությունը», — նշել է Կալլասը։
Եվրոպացի պաշտոնյան հայտնել է նաև, որ կապ է հաստատել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և ընդգծել, որ Եվրամիությունը լիակատար համերաշխություն է հայտնում Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին։