Այսօր՝ մարտի 5-ին, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, հարձակումներ են կատարել Նախիջևանի միջազգային օդանավակայանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«ԱԹՍ-ների տեխնիկական պարամետրերը և այդ հարձակումների մանրամասները
ներկայումս ուսումնասիրվում են։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում
է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից մեր երկրի տարածքում քաղաքացիական
ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները՝ առանց որևէ ռազմական անհրաժեշտության։
Այս միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական
Հանրապետությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ
պատասխան միջոցներ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը
պաշտպանելու, քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն
ապահովելու համար, և այս հարձակումները անպատասխան չեն մնա»,- ասվում է հայտարարության
մեջ։