Կատարում ԻՀՊԿ-ի հետ կապերի կասկածանքով տասը մարդ է ձերբակալվել

Առնվազն տասը մարդ ձերբակալվել է Կատարում՝ Իրանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։


«Այս անձինք կասկածվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու բջիջների մեջ ներգրավվածության համար։ Նրանցից յոթը զբաղվել են լրտեսությամբ և երկրի կարևոր ենթակառուցվածքների ու ռազմական օբյեկտների վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրմամբ, իսկ մյուս երեքի խնդիրն էր նախապատրաստել և իրականացնել սաբոտաժի գործողություններ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ», — մեջբերում է գործակալությունը կատարյան լրատվամիջոցների հաղորդագրությունը։


Հաղորդվում է, որ հարցաքննությունների ժամանակ կասկածյալները խոստովանել են իրենց կապերը ԻՀՊԿ-ի հետ: Ձերբակալությունների ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել են կապի միջոցներ և բարձրտեխնոլոգիական սարքավորումներ։


Հատուկ ուշադրություն է դարձվել Կատարի ռազմավարական նշանակության օբյեկտներին, ինչը կարող է կապված լինել այդ երկրում ամերիկյան ռազմական ներկայության հետ։