Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից

Իրանն առայժմ հիմքեր չի տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։


«Այս պահին մենք կասկածում ենք բանակցությունների նպատակահարմարությանը։ Նրանք պետք է հասկանան՝ պատերազմը լուծում չէ։ Մենք կշարունակենք պաշտպանել երկիրը քանի դեռ պարզ չի դարձել, որ Իրանը տարբերվում է և չի ենթարկվում թուլացման կամ պարտության», — նշել է Բահրեյնին Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։


Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսության միայն հետևյալ պայմանների դեպքում.

Հարձակումների լիակատար կանգնեցում Իրանի տարածքի վրա, հստակ միջազգային երաշխիքների տրամադրում, պատասխանատվություն նրանց համար, ովքեր հարվածում են քաղաքացիական օբյեկտներին։


Ըստ Բահրեյնիի՝ Իրանը շարունակելու է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին այնքան ժամանակ, քանի դեռ ագրեսիան ամբողջությամբ չի դադարել։


Իրանի ներկայացուցիչը նաև կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել հարևան պետություններում գտնվող ռազմաբազաների օգտագործումը Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու համար։