ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետ Գագիկ Համբարյանի։ Ըստ հայցապահանջի՝ պատասխանողը պետք է ՀՀ-ում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում ներողություն խնդրի հայցվորից հետևյալ բովանդակությամբ տեքստի հրապարակում կատարելու միջոցով՝«Հրապարակային ներողություն եմ խնդրում Արփինե Դավոյանից ինձ պատկանող Gagik Hambayan ֆեյսբուքյան օգտահաշվում 08.02.2025 թվականի ժամը 12։48-ին Արփինե Դավոյանի լուսանկարի օգտագործմամբ կատարված հրապարկաման մեջ վիրավորանք պարունակող արտահայտությունների համար»։ Դավոյանը պահանջում է նաեւ, որ Գագիկ Համբարյանից հօգուտ իրեն բռնագանձվի երեք միլիոն ՀՀ դրամ՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Նշենք, որ Շիրակի մարզի
քաղաքացիական դատարանը փետրվարիւ 26-ին վարույթ է ընդունել հայցապահանջը։ Գործով
դատավորն է Արտուր Հարությունյանը։