Լոնդոնը HMS Duncan ականակիրն ուղարկում է Կիպրոս՝ «Ակրոտիրի» բազան պաշտպանելու համար. The Times

Մեծ Բրիտանիան ծրագրում է HMS Duncan էսկադրային ականակիրն ուղարկել Միջերկրական ծով՝ Իրանի հարձակումներից հետո Կիպրոսում գտնվող իր «Ակրոտիրի» ռազմաբազան պաշտպանելու համար։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։


«Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հանդիպում է անցկացրել բարձրաստիճան զինվորականների հետ, որի ընթացքում քննարկվել է HMS Duncan նավն այս տարածաշրջան ուղարկելու հարցը», — պատմել են պարբերականի զրուցակիցները։


Մարտի 2-ին Կիպրոսի իշխանությունները և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնեցին, որ Կիպրոսում գտնվող բրիտանական Ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) բազան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ենթադրյալ հարձակման։ Հաղորդվել է «Ակրոտիրիի» շրջանում որոտացած հզոր պայթյունի մասին: Բազայում միացել է տագնապի ազդանշանը, իսկ ինքնաթիռները շտապ օդ են բարձրացել՝ հնարավոր նոր հարվածներից խուսափելու և օդային տարածքը հսկելու համար։



HMS Duncan-ի առաքելության մասին

HMS Duncan-ը հագեցած է ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերով և համարվում է բրիտանական նավատորմի ամենահզոր նավերից մեկը։ Դրա տեղակայումը Միջերկրական ծովի արևելյան հատվածում նպատակ ունի ստեղծել պաշտպանական վահան Կիպրոսի բազաների շուրջ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Մերձավոր Արևելքում իրականացվող գործողությունների համար