ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ունի երեք թեկնածու, որոնք կարող են գլխավորել Իրանը, սակայն հրաժարվել է հնչեցնել նրանց անունները։ Այս մասին նա ասել է The New York Times պարբերականին տված հարցազրույցում։
«Ես ունեմ երեք շատ լավ տարբերակ։ Հիմա չեմ բացահայտի դրանք։ Եկեք նախ ավարտենք գործը», — ասել է Թրամփը։
Հարցին՝ արդյոք Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին կարող է գլխավորել երկիրը, Թրամփը չի պատասխանել։
Պարբերականը նշում է, որ Թրամփը թույլ է տալիս Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացումը, «եթե նոր ղեկավարությունն իրեն դրսևորի որպես պրագմատիկ գործընկեր»։
Նախագահը հրաժարվել է հստակեցնել, թե արդյոք իր վարչակազմը կպաշտպանի իրանցի ժողովրդին, որին նա կոչ է արել տապալել գործող իշխանությունը։
Թրամփն ընդգծել է, որ ռազմական և քաղաքական գործողություններն ընթանում են սպասվածից արագ.
«Ես խոստումներ չեմ տալիս այս կամ այն կերպ, դեռ շատ վաղ է։ Մենք գործ ունենք անելու, և մենք դա արել ենք շատ լավ։ Ես կասեի՝ մենք զգալիորեն առաջ ենք անցել գրաֆիկից», — հավելել է նա։