Մեր ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով․ Իրանի դեսպան

Իմ կարծիքով այս ագրեսիան ու գործողությունները անմիջականորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝  շեշտելով, որ իրենց ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով:


«Գործողություների շարունակականությունը տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվի ոչ բարենպաստ պայմաններ: Մեր բարեկամ և հարևան Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է, ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է»,- նշել է դեսպանը: