«ՆԱՏՕ-ն առաջիկայում F-16 կործանիչներ կտրամադրի Ուկրաինային»․ Ջոանա
ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ առաջիկայում կսկսեն F-16 կործանիչներ տրամադրել Ուկրաինային:

Այդ մասին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում այսօր ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի տեղակալ Միրչա Ջոանան:

«ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային մատակարարել են տասնյակ միլիարդավոր դոլարների զենք և շուտով F-16 կործանիչներ էլ կտրամադրենլ»,- ասել է գլխավոր քարտուղարի տեղակալը:

Աղբյուր՝ azatutyun.am