Քուվեյթում ամերիկյան F-15 է կործանվել

Քուվեյթում կործանվել է ամերիկյան F-15 կործանիչ։ Օդաչուին հաջողվել է կատապուլտացվել։


CNN-ի տվյալներով՝ կործանիչն ընկել է Քուվեյթի Ալ Սալեմ ամերիկյան ռազմաօդային ուժերի բազայից 10 կիլոմետր հեռավորության վրա։


CNN-ի տվյալներով՝ կործանման պատճառը դեռևս անհայտ է։


Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը մարտի 2-ի առավոտյան հանդես է եկել Իրանի կողմից հրթիռային և դրոնային հետագա հարվածների վտանգի մասին նախազգուշացմամբ, գրում է The Guardian-ը՝ հաղորդելով, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելության շենքից սև ծուխ է բարձրանում։