«Հըզբոլլահը» հրթիռներ և դրոններ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ վրեժ լուծելով Խամենեիի սպանության համար. ՑԱԽԱԼ-ը հարվածել է Բեյրութին

Մարտի լույս 2-ի գիշերը «Հըզբոլլահը» հրթիռներ և դրոններ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ «Հըզբոլլահը» հայտարարել է որ այդպիսով վրեժ է լուծել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության համար։


Լիբանանում տեղակայված «Հըզբոլլահի» հարձակումից հետո Իսրայելի հյուսիսում հայտարարվել է օդային տագնապ։ Հարձակման հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, գրում է «The Times of Israel»-ը։ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հրթիռների և դրոնների մի մասը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության կողմից, իսկ մնացածն ընկել անմարդաբնակ տարածքներում։


Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Բեյրութում և հարավային Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հետ կապված տասնյակ թիրախների։


«Մենք նախապատրաստվել ենք սցենարի, որը ենթադրում է պատերազմ մի քանի ճակատներով և «Հըզբոլլահ»-ի դեմ հարձակողական գործողություններով։ Մենք թույլ չենք տա, որ վնաս հասցվի Իսրայել պետության ժողովրդին կամ հյուսիսային սահմանին»,- հայտարարել է ՑԱԽԱԼԳլխավոր շտաբի պետ, գեներալ Էյալ Զամիրը։