Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հանդես է եկել ուղերձով՝ երկրի քաղաքացիներին, խոսելով Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահվան և տարածաշրջանային անվտանգության իրադարձությունների մասին:
Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը չի հարձակվում իր հարևանների կամ Պարսից ծովի երկրների վրա, այլ թիրախավորում է ԱՄՆ‑ի ռազմական դիրքեր. «Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, չենք հարձակվում մեր հարևանների վրա, հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա. դա ակնհայտ է»,-նշել է նա:
Նա նաև ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը կշարունակեն հզոր հարվածներ հասցնել և ոչնչացնել թշնամիների ռազմաբազաները՝ ի պատասխան Գերագույն առաջնորդի մահվան:
«Մենք կշարունակենք գնալ մեր գերագույն առաջնորդի հետքերով: Հեղափոխության առաջնորդի նահատակությունը դարձավ բազմամյա զոհաբերությունների գագաթնակետը»,-հայտարարել է Փեզեշքյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ նոր Գերագույն առաջնորդը կարող է ընտրվել 1‑2 օրվա ընթացքում:
Խամենեիի մահվան արդյունքում Իրանում ստեղծվել է ժամանակավոր ղեկավար մարմին, որը ղեկավարում է երկրի քաղաքական և ռազմական գործընթացները, մինչ նոր առաջնորդի ընտրությունը: Միջազգային քաղաքական և ռազմական վերլուծաբանները նշում են, որ սա կարող է զգալիորեն ազդել Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական իրավիճակի վրա: