Իրանի նոր գերագույն առաջնորդը կարող է ընտրվել մեկ-երկու օրվա ընթացքում. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդը կարող է ընտրվել առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։


Նրա խոսքով՝ գործընթացը կարող է կազմակերպվել սեղմ ժամկետներում՝ երկրի ներսում ստեղծված իրավիճակից ելնելով։


Արաղչին նաև անդրադարձել է տարածաշրջանային լարվածությանը՝ կոչ անելով Պարսից ծոցի երկրներին ըմբռնումով մոտենալ Իրանի գործողություններին։ «Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, չենք հարձակվում մեր հարևանների վրա, հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա. դա ակնհայտ է»,- նշել է նա։


 Թեհրանը պնդում է, որ իր գործողությունները կրում են պաշտպանական բնույթ։