Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ապահով է։ Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գծով տեղակալը։
«Իրանի նախագահը առողջ է և լիովին ապահով», – գրել է պաշտոնյան սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Մասուդ Փեզեշքիանը կարող էր լինել Իրանի տարածքին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների թիրախներից մեկը։
Նույն տեղեկությունների համաձայն՝ հնարավոր թիրախների թվում նշվում էր նաև Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անունը։ Պաշտոնական հաստատում այդ հաղորդումների վերաբերյալ այս պահին չկա։