«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն օրը ցերեկով ափաշքյարա ընտրակաշառք է տալիս. չգիտե՞ն, որ բռնվելու են. Ռուբինյան

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսագրությանն ու տեղեկատվությանն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն և աջակիցներն ընտրակաշառք են բաժանել:


Ռուբինյանը ընդգծել է, թե «Ուժեղ Հայաստանի»-ի անդամները քրոնիկ ընտրակաշառատուներ են:


««Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Ստեփանավանում օրը ցերեկով ափաշքյարա ընտրակաշառք է տալիս կուսակիցներին, որ տանեն բաժանեն: Իրենք քրոնիկ ռեցեդեվիստ են, բայց ինքնապահպանման բնա՞զդ էլ չունեն, չգիտե՞ն, որ բռնվելու են»,- ասել է Ռուբինյանը:


Նա հավելել է, որ ամբողջ Հայաստանում միայն 1 համայնքում այս կուսակցությունը թեկնածու ունի ու կաշառք է բաժանում. հարց է ծագում՝ չգիտե՞ն, որ բռնվելու են:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: