Իսրայելում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ չկան. հայկական հաստատությունները նույնպես վնասներ չեն կրել. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնում է.   

«Ի շարունակություն նախորդ հաղորդագրության. Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Հայկական հաստատությունները նույնպես վնասներ չեն կրել:

Ըստ անհրաժեշտության, հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ»: