Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Nour News

Իրանը տասնյակ բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:


Այս մասին հայտնում է իրանական Nour News գործակալությունը:


Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում, Սպահանում և մի շարք այլ քաղաքներում պայթյունների մասին։ Իրանում նշել են, որ պատրաստվում են պատասխան հարված հասցնել Իսրայելին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին՝ շեշտելով, որ «դրանց նպատակն ամերիկյան ժողովրդին պաշտպանելն է Իրանի ռեժիմի սպառնալիքներից»։