Նեթանյահուն Իրանին հարվածելու գործողությունն անվանել է «Առյուծի մռնչյուն»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին հարվածելու ռազմական գործողությունն անվանել է «Առյուծի մռնչյուն»։


Այս մասին հայտնել է Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը։


«Նեթանյահուն որոշում է ընդունել Իրանում ընթացող գործողությունը «Առյուծի մռնչյուն» անվանելու մասին»,- նշել է լրատվամիջոցը։


Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում, Սպահանում և մի շարք այլ քաղաքներում պայթյունների մասին։


Իրանում նշել են, որ պատրաստվում են պատասխան հարված հասցնել Իսրայելին։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին՝ շեշտելով, որ դրանց նպատակն ամերիկյան ժողովրդին պաշտպանելն է Իրանի ռեժիմի սպառնալիքներից։