Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի դիրքորոշումը AZAL ինքնաթիռի կործանման վերաբերյալ բացարձակ սկզբունքային է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում։
Նա նշել է, որ այն միջոցները, որ հնչել են Ռուսաստանի
նախագահի կողմից 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման
ժամանակ, պետք է իրականացվեն. «Ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության
նախարարության մեղքով։ Մենք ակնկալում ենք, որ այս փաստով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ
միջոցները, կտրվի իրավական գնահատական և կվճարվի փոխհատուցում»։
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ «ամենաբարձր մակարդակով
հայտարարվել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը AZAL ինքնաթիռի հարցում անսասան է և սկզբունքային»։