Տնտեսական աճը թույլ է տվել միջոցներ գեներացնել կենսաթոշակների բարձրացման համար. Ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.


Շատ ուրախ եմ, որ վերջին տարիներին գրանցած տնտեսական աճի շնորհիվ կարողացել ենք միջոցներ գեներացնել կենսաթոշակների բարձրացման համար։ Սա վկայում է մեր որդեգրած քաղաքականության արդյունավետ և ճիշտ լինելու մասին։


Հաշվի առնելով, որ Կառավարության գործունեության առաջին տարիներին հիմնական շեշտադրումը դրված էր տնտեսական ենթակառուցվածքների զարգացման և պետական կառավարման համակարգի բարելավման վրա` այսօր արդեն տեսնում ենք այդ քայլերի ակնկալվող արդյունքները։ Դրանք հիմք են ստեղծել երկարաժամկետ և կայուն սոցիալական ծրագրերի իրականացման համար, և մենք հետևողականորեն շարունակում ենք շարժվել այդ նախանշված ճանապարհով։