Թուրքիայում F-16 է կործանվել

Թուրքական F-16-ը ավիաբազայից թռիչքից հետո կործանվել է, օդաչուն զոհվել է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:


«Ժամը 0:56-ին Բալըքեսիրի 9-րդ գլխավոր ավիաբազայից թռիչք կատարած մեր F-16-ի հետ ռադիոկապը կորել է, ինչպես նաև նրա գտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը։ Անմիջապես սկսված որոնողա-փրկարարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեր ինքնաթիռը կործանվել է, և հայտնաբերվել են դրա բեկորները»,- ասվում է գերատեսչության Х-ի հայտարարության մեջ։


Ընդգծվում է, որ օդաչուն չի փրկվել։


Ավիացիոն դեպքերի հետաքննության հարցերով կոմիտեն հետաքննում է միջադեպի պատճառները։