«Ձևիստների» պատկերացմամբ՝ պետությունը «Տաշիր գրուպն» է, պետականության զգացումից զուրկ են

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ զրուցել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի, ներքաղաքական, ինչպես նաև եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:


Նա նշեց, որ այցն իրոք պատմական է, և ուրախ է արձանագրել, որ անկախ ԱՄՆ կառավարությունների և քաղաքական ուժերի փոփոխությունից՝ ընդհանուր արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխվել, ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը շարունակաբար խորանում է, և սա են ապացուցում թե ստորագրված համաձայնագրերի և թե բարձրաստիճան պաշտոնյաների՝ հետևողականորեն կրկնվող այցերը Հայաստան։


Խոսելով նաև ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի թիմի այն հայտարարության մասին, թե՝ իրենց իշխանության գալու դեպքում օլիգարխն իր գրպանից փող է տալու նախարարներին, պատգամավորը նշեց, որ իրականում պետք չէ զարմանալ այդ հայտարարությունից, որովհետև նախորդիվ նրա զարմիկը նմանատիպ հայտարարություն էր արել առ այն, որ իրենց վարչապետի թեկնածուն վարչապետ դառնալու պարագայում զրո դրամ աշխատավարձ է ստանալու։


«Իսկ այս տրամաբանության հիմքում, իհարկե, ընկած է այն, որ այս մարդիկ և այս քաղաքական միավորները որևէ պատկերացում չունեն պետության և պետականության վերաբերյալ, նրանց պատկերացմամբ՝ պետությունը «Տաշիր գրուպ»-ի նման մի կազմակերպություն է, որը պետք է ըստ այդմ ղեկավարվի կամ կառավարվի, որտեղ որոշակի եկամուտներ պետք է գեներացվեն ոչ այնքան պարզ աղբյուրներից, դրանք տրվեն աշխատանքային ֆոնդերից դուրս, չհայտարարագրվեն միգուցե և այլն։ Եվ այս տրամաբանությունն իրենք, ըստ էության, գալիս են շարունակելու պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնելով և պետությունը ղեկավարելով։ Ես վստահ եմ, որ մեր հասարակությունը քաջ գիտակցում է այս ամենը և հունիսի 7-ին իր ընտրությամբ հստակ գնահատական կտա իսկապես այս վիրավորող հայտարարություններին»,- հավելեց Էդուարդ Աղաջանյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան