ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները իրանական նավթի առևտրով զբաղվող անձանց նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 15 կազմակերպությունների և 14 նավերի նկատմամբ՝ իրանական նավթի առևտրի համար։


Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում։


Պատժամիջոցները տարածվում են այսպես կոչված «ստվերային նավատորմի» 15 կազմակերպությունների և 14 նավերի վրա, որոնք կապված են իրանական նավթի, նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի ապօրինի առևտրի հետ։