Քաղաքացիակենտրոն լրատվություն
2026 թվականի փետրվարի 6-ին Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, ռուս դեսպանի հետ հանդիպման ընթացքում վճռական բողոք է արտահայտվել ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինի՝ փետրվարի 5-ին արված հայտարարության կապակցությամբ։
Խոսքը վերաբերում է Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կալանքի վերաբերյալ Զատուլինի մեկնաբանություններին։ Ռուսական կողմին է հանձնվել համապատասխան նոտա։