Չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել. Որևէ բողոք չի եղել՝ նույնիսկ հրահրումների արդյունքում. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով խաղողի մթերման ծավալներին՝ ասաց. «Անցյալ տարի մթերվել է 164.200 տոննա խաղող, որևէ բողոք չի եղել, այս տարի մթերվել է 200 հազար, և էլի որևէ բողոք չի եղել՝ նույնիսկ շատ մեծ ցանկության և հրահրումների արդյունքում: Անգամ այգում եղած հատիկներն էլ ենք մթերել: Այսինքն՝ Հայաստանում չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել»:


Նախարարը տեղեկացրեց, որ խաղողի մթերման աճը 21.8 տոկոս է՝ ավելի բարձր, քան անցյալ տարի, գինը ևս ավելի բարձր է եղել, քան անցյալ տարի. «Խաղողի մթերման հետ կապված խնդիր չի եղել 2024-ին, 2025-ին և 2026 թվականին էլ չի լինելու»: