Հայաստանը գրավիչ հարկային քաղաքականություն է վարում՝ ստարտափների ու բիզնես նախաձեռնությունների համար։ StartupBlink Innovators Business Environment Index 2026-ի տվյալով՝ Հայաստանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Եվրոպայում և առաջին տեղը Կովկասում՝ հարկային միջավայրի գրավչության ցուցանիշով՝ առաջարկելով հիմնադիրների համար մրցունակ և նպաստավոր պայմաններ,- հայտնել է STAN հրեշտակ ներդրողների ցանցը։
Զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանը ձևավորում է աճող նորարարական էկոհամակարգ, որտեղ բարենպաստ հարկային քաղաքականությունը նպաստում է ստարտափների զարգացմանն ու բիզնես նախաձեռնությունների մեկնարկին։
Վաղ փուլում գործող ստարտափներին կապիտալով, կապերով և մենթորությամբ աջակցող կազմակերպությունները կարևոր դեր են խաղում՝ օգնելով հիմնադիրներին օգտվել ստեղծված հնարավորություններից և նորարարական գաղափարները վերածել իրական բիզնեսների։
StartupBlink-ի զեկույցը ընդգծում է Հայաստանի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանային տեխնոլոգիական քարտեզում և դրա աճող գրավչությունը միջազգային ստարտափ համայնքի համար։