Արմյաշկեքի բեսպրիդելն է․ սրա նկատմամբ պետք է քրգործ հարուցել և արտաքսել երկրից

Սամվել Կարապետյանի որդին օրերս մի աղմկահարույց հայտարարություն է արել, ինչը սոցցանցում բավականին մեծ աղմուկի պատճառ է դարձել։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։


Նա նշեց, որ իրեն այս խնդրի հետ կապված տարբեր կանայք են զանգահարել, որպեսզի արձագանքի։  


«Իրենց հասկանալի լեզվով ասեմ՝ «արմյաշկեքի բեսպրիդելն է», որ իրենք իրենց թույլ են տալիս։ Ես մի ժամանակ մի բանաձև էի կրկնում, «արմյաշկեքի» մասին է խոսքը, որովհետև նրանք ռուսների ուսին նստած արհամարհանք ունեն Հայաստանի ու հայության հանդեպ, և դա որևէ մեկը չի կարող հերքել։ Սրանք Այսրկովկասի լեռներին որ մոտենան,  Հայաստանում իշխանությունը  և հանրությունն իրենց այնպես պիտի պահեն, որ իրենց մեջ սարսուռ զգան, նաև՝ օդանավակայան կամ մաքսատուն իջնելուց, երբ Հայաստան մտնեն։ Ինչու, որովհետև այս տարիներին շատ բան տեսան. մեկը կարող է այստեղ գալ Ռուսաստանի աղբանոցներից ցույց անել, մեկը կարող է իր փողերը շարժել, մեկը կարող է այլասերված սիրուհիներ  ցույց տալ»,- ասաց Լևոն Շիրինյանը։


Նա նշեց, որ պետք է իրավաբանների հետ խորհրդակցել և այսպիսի մարդկանց նկատմամբ քրեական գործ հարուցել ու արտաքսել ՀՀ-ից, որ ապուպապով Հայաստանին մոտենալուց սրտի թրթիռ ունենան այնպես, ինչպես Կրեմլի պատերի «կիրպիչներին» մոտենալու ժամանակ։


Ռոբերտ Քոչարյանը իր վերջին ասուլիսում հայտարարել է, որ բացառիկ իրավիճակ է, ընդդիմության համար կա թեզերի սինխրոնացման բավական լայն դաշտ, և հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ կարծիքը նույնական է։


Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ կարծես ընդդիմությունը երկու տարբեր սցենարներ է քննարկում՝ Գյումրու սցենարը և Քոչարյանի հայտարարած սցենարը, Լևոն Շիրինյանն ասաց «Կարծում եմ, որ իրենք որևէ սցենար չեն քննարկում, Կոպիրկինն ինչ ասի, էն էլ կանեն։ Կոպիրկինին էլ Կիրիենկոն կասի։ 100 տոկոս է։ Հիմա ասեն՝ իրար հոշոտեք, կհոշոտեն»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան