«Ով քամի ցանի, մրրիկ կհնձի». Թեհրանի կենտրոնում հայտնվել է ԱՄՆ-ին նախազգուշացնող գովազդային վահանակ

Թեհրանի կենտրոնական հրապարակում կիրակի օրը հայտնվել է հսկայական գովազդային վահանակ, որը նախազգուշացնում է Միացյալ Նահանգներին՝ չփորձել հարված հասցնել Իրանին։


Բիլբորդի վրա պատկերված է ամերիկյան ավիակիր՝ թռչնի թռիչքի բարձրությունից, որի տախտակամածին երևում են վնասված և պայթած կործանիչներ։ Տախտակամածը ծածկված է մարմիններով և արյամբ, որը հոսում է դեպի ջուրը՝ ձևավորելով ԱՄՆ դրոշի շերտերը հիշեցնող պատկեր։ Անկյունում զետեղված է կարգախոսը. «Ով քամի ցանի, մրրիկ կհնձի»։




Էնգելաբ հրապարակում այս որմնանկարի բացումը տեղի ունեցավ այն պահին, երբ USS Abraham Lincoln ավիակիրը և ուղեկցող ռազմական նավերը շարժվում են դեպի Իրան։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նավատորմը Մերձավոր Արևելքում տեղակայվում է «ամեն դեպքում»՝ Վաշինգտոնի հնարավոր գործողությունների համար։


Շաբաթ օրը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը նախազգուշացրել է, որ իրենց ուժերը «պատրաստ են ինչպես երբեք և մատը պահում են ձգանին»։


Էնգելաբ հրապարակը ավանդաբար օգտագործվում է պետական հավաքների համար, և իշխանությունները պարբերաբար փոխում են դրա ձևավորումը՝ կախված քաղաքական իրադարձություններից։