Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտնել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական փոխգործակցության։
«Որոշումը նրանցն է (ամերիկյան կողմինը): Ցավոք,
վրաց-ամերիկյան հարաբերությունների համատեքստը, որ ստեղծվել է Բայդենի վարչակազմի կողմից,
ծանր է: Տեսնենք՝ ինչպես այս ֆոնին կզարգանան մեր հարաբերությունները: Մենք համբերատար
սպասում ենք և հայտարարում ենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության
մեր պատրաստակամության մասին»,- ասել է Կոբախիձեն։
Մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան
և Ադրբեջան նախատեսված այցը՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է. «Ինչքանով մեզ հայտնի
է, ԱՄՆ փոխնախագահի այս այցը վերաբերում է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին, և տրամաբանական
է, որ հասցեատերերը Հայաստանն ու Ադրբեջանն են»։
Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանը նույնպես Անդրկովկասյան
տրանսպորտային միջանցքի մաս է։