Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետ է ստեղծելու

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա: Այս մասին նա հայտարարել է Միջազգային մաքսային օրվան նվիրված միջոցառման ժամանակ։


 

Կոբախիձեի խոսքով՝ այս նախագծերն իրականացվում են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և տարածաշրջանային հաջող համագործակցության օրինակ են։


 

Նա նաև նշել է, որ այնպիսի մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերը, ինչպիսիք են Արևելք-Արևմուտք արագընթաց ավտոմայրուղին, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, չոր նավահանգիստները, ինչպես նաև Սև ծովի ամենախորջրյա նավահանգիստը՝ Անակլիան, Վրաստանին հնարավորություն են տալիս դառնալու «բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային հաբ»։