«Վրաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղում». Սաակաշվիլին՝ Հայաստան-Ադրբեջան տարանցիկ երթուղու մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տարածաշրջանում նոր տարանցիկ երթուղի ստեղծելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ փոխադրում սկսելու ծրագրերի մասին հայտարարությանը։


«Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ այսօր տարանցիկ երթուղին անցնում է Վրաստանի տարածքով, իսկ վաղը կանցնի Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը, ինչին մենք որպես երկիր հասել ենք 90-ական և 2000-ական թվականներին։ Վրաստանը հայտնվել է ծայրահեղ դժվարին աշխարհաքաղաքական փակուղում, որը շուտով կավարտվի կամ մեր՝ որպես անկախ պետություն, լուծարմամբ, կամ մաֆիոզ Իվանիշվիլիի ճիրաններից մեր ազատագրմամբ և երկրի՝ անշեղ զարգացման ուղի վերադարձով»,- գրել է Սաակաշվիլին Ֆեյսբուքում։