Ֆիլիպիններում լաստանավ է խորտակվել. Կան զոհեր և անհետ կորածներ

Ֆիլիպինների հարավում խորտակվել է բեռնա-ուղևորատար M/V Trisha Kerstin 3 լաստանավը։


Պաշտոնական ցուցակների համաձայն՝ նավում գտնվում էին 332 ուղևոր և  անձնակազմի 27 անդամ (ընդհանուր առմամբ 359 մարդ): Նավը աղետի ազդանշան է ուղարկել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 1:50-ին և կարճ ժամանակ անց խորտակվել է ափից մոտավորապես մեկ ծովային մղոն հեռավորության վրա։


Այս պահի դրությամբ հաստատվել է 15 մարդու մահ: Փրկարարներին հաջողվել է փրկել 316 մարդու: Եվս 28-ից 43 մարդ (տվյալները ճշտվում են) համարվում են անհետ կորած։


Նավաբեկության վայրում շարունակվում է լայնածավալ որոնողա-փրկարարական գործողությունը: Գործի են դրվել Առափնյա պահպանության նավերը և Ռազմածովային ուժերը, «Black Hawk» ուղղաթիռներ և տեղի ձկնորսական նավակներ: