Թուրքիայում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ. այն զգացվել է նաև Ստամբուլում

Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Սընդըրի քաղաքում, հաղորդում է «Yenicag Gazetezi»–ն։


Երկրաշարժը զգացվել է բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, Իզմիրում։


Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ։ Այն գրանցվել է տեղական ժամանակով ժամը 00:24-ին։